Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ. 168.am

Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ. 168.am

Շաքարախտն առաջանում է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտազատելու անկարողության դեպքում: Շաքարախտի նախանշանները կարող են տարբեր լինել: Որպես կանոն՝ լինում է հաճախակի միզարձակում՝ հատկապես գիշերային ժամերին:

Բացի այդ, կարող է լինել անդադար ծարավի զգացողություն, սեռական օրգանների քոր, վնասվածքներ, որոնք դժարությամբ են լավանում, ինչպես նաև նկատվում է քաշի նվազում: Այս ամենը նախանշում են շաքարախտի մասին:

Եթե շաքարախտը չբուժվի, կարող են մի քանի առողջական խնդիրներ ի հայտ գալլ, ինչպես, օրինակ.

  •  վատ տեսողություն, նույնիսկ ամբողջական կուրացում,
  •  օրգանիզմի թուլություն,
  •  նյարդային համակարգի խնդիրներ,
  •  երիկամային անբավարարություն:


Տարբերակվում է շաքարային դիաբետի 3 տեսակ՝ 1-ին և 2-րդ տիպի  շաքարային դիաբետ ու հեստացիոն շաքարային դիաբետ:

1-ին տիպի շաքարային դիաբետը հայտնի է որպես երիտասարդական դիաբետ, ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդու օրգանիզմը պայքարում է ենթաստամոքսային գեղձում առկա բետա բջիջների դեմ: Դրանք, ինչպես հայտնի է, արտազատում են ինսուլին:

2-րդ տիպի դիաբետը, հայտնի՝ որպես հասուն տարիքում առաջացած շաքարային դիաբետ,  առաջանում է այն դեպքում, երբ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ օգտագործել ենթաստամոքսային գեղձի ինսուլինը: Սա կարող է նաև տեղի ունենալ այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտազատում բավականин քանակությամբ ինսուլին:

Հեստացիոն շաքարային դիաբետը հաճախ ի հայտ է գալիս հղիության ժամանակ, հիմնականում՝ հղիության երկրորդ եռամսյակում:

Առաջարկում ենք արդյունավետ միջոց, որը կօգնի պայքարել շաքարախտի դեմ:

Ի՞նչ  անել

Մանգոյի 10-15 տերևները լվացեք, ապա եփեք ջրի մեջ և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան քամեք և խմեք հյութը դատարկ ստամոքսին: Բուժումը շարունակեք 2-3 ամիս:

Մանգոյի տերևները հարուստ են վիտամիններով, ֆերմենտներով, հակաօքսիդանտներով և այլ հանքանյութերով:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ